Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բնական միջոցներ վարիկոզային երակների դեմ. 168.am

Բնական միջոցներ վարիկոզային երակների դեմ. 168.am

Վարիկոզային երակները ոչ միայն տհաճ տեսք ունեն, այլև՝ ցավոտ են: Այս խնդիրը հաճախ հանդիպում է կանանց մոտ, չնայած տղամարդիկ նույնպես տառապում են սրանից: Բացի առողջական խնդիր լինելուց, կանանց համար նար կոսմետիկ խնդիր է: Փորձենք պայքարել այդ հիվանդության դեմ՝ կարգավորելով նաև սնունդը:

 

Չիլի պղպեղ

Չիլին պարունակում է այնպիսի տարրեր, որոնք օգնում են մաքրել խցանված երակները: Արդյունքում արյան շրջանառությունն է կարգավորվում: Շատ մասնագետներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել չիլի պղպեղ:

 

Սխտոր

Եթե չիլի պղպեղ չեք սիրում, ապա կարող եք սխտոր օգտագործել: Սխտորը լավացնում է երակներում արյան շրջանառությունը: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս այն ներառել ամենօրյա սննդակարգի մեջ: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում ուտել սխտոր, փորձեք մանրացրած սխտորի վրա ալկոհոլ լցնել: Տարածեք այս լուծույթը լայնացա երակների շուրջ շաբաթական 4 անգամ:

 

Խնձորի քացախ

Վարիկոզային երակներից ազատվելու ևս մեկ արդյունավետ միջոց է խնձորի քացախը: Միակ բանը, որը պետք է անեք՝ մաքուր լաթը կամ սրբիչը թաթախել քացախի մեջ և այն տեղադրել երակների վրա: Մի քանի րոպե թողնել սրբիչը երակների վրա: Կարող եք նաև մերսել այդ հատվածը: Սկսեք ներքևի հատվածներից և շարժվեք դեպի վերև:

 

Ալոէ

Ալոէն սառեցնող հատկանիշ ունի, որը հանգստացնում է տարբեր ցավերը: Այնուամենայնիվ, դրա տաք տարբերակը նույնպես օգնում է պայքարել վարիկոզային երակների դեմ: Ալոէի գելը տարածեք երակների վրա և թողեք ամբողջ գիշեր: Կարող եք նաև սեփական բաղադրատոմսը ստեղծել կամ հետևել մեր խորհուրդներին:


Բաղադրատոմս-1

Սա պատրաստելու համար ձեզանից կպահանջվի երիցուկի տերևներ, դափնու տերև, 2լ ջուր, անանուխ: Եռացրեք բոլոր բաղադրիչները և թողեք թրմվի 5 րոպե: 5 րոպե անց կարող եք ստացված լուծույթը տարածել երակների վրա: Եթե կերակրի սոդա ավելացնեք այս լուծույթին, այն ավելի արդյունավետ կդառնա:

 

Բաղադրատոմս-2

Ձեռքի տակ ունեցեք ալոէի գել, գազար և խնձորի քացախ: Բոլոր բաղադրիչները տեղավորեք բլենդերի մեջ և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Խյուսը քսեք վնասված հատվածներին և թողեք 30 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով:

 

Այլ լուծում. առողջարար յուղեր

Երակների մերսման ժամանակ օգտագործեք առողջարար յուղեր: Սկսեք ոտնաթաթերից և բարձրացեք վերև: Մերսելիս պետք է կատարել շրջանաձև շարժումներ: Խորհուրդ է տրվում մերսումներ կատարել քնելուց առաջ: 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. flebologiya-clinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ